Խառատյան․ Ոչ մի ադրբեջանցի պաշտոնյայի հետ որևէ հարց չեմ քննարկել

Խառատյան․ Ոչ մի ադրբեջանցի պաշտոնյայի հետ որևէ հարց չեմ քննարկել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը հերքել է ադրբեջանական Haqqin.az-ի տեղեկությունը, թե Նիկոլ Փաշինյանի անունից Արցախյան հակամարտության շուրջ 2018-ին գաղտնի բանակցություններ է վարել ադրբեջանցիների հետ։

Նա հրապարակումը որակել է հերթական սուտ ու կեղծիք, մտացածին պատումներ։

«Անիմաստ եմ համարում իշխանությունն ամեն գնով փրկել փորձող Ալիևի խամաճիկային մեդիաներին արձագանքելը, սակայն ներհայաստանյան տիրույթում հնարավոր շահարկումներից խուսափելու համար հստակեցնեմ. ՀՀ Վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ես որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ, որևէ հարց չեմ քննարկել»,- գրել է նա Facebook-ում:

Խառատյանը ենթադրում է, որ նման հրապարակման պատճառ է դարձել հուլիսյան հերթական սրումը և դրան հաջորդած՝ Al Jazeera-ին իր հարցազրույցը։

Al Jazeera-ի հետ զրույցում Խառատյանն անդրադարձել էր հուլիսյան սահմանային սրմանը, նշել, որ ադրբեջանական կողմն է սանձազերծել մարտական գործողությունները և դա սպառնալիք է առաջին հերթին ոչ թե Արցախի և Հայաստանի դեմ, այլև՝ ժողովրդավարության, ինչի մասին Ադրբեջանում չեն լսել։

 Ուշագրավ
---