Վահան Դիլանյան. Թուրքիայի համար ավելի շահեկան կլիներ ճանաչել Հայոց ցեղասպանությունը13 փետրվարի 2009 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի համար ավելի շահեկան կլիներ ճանաչել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում եւ ընդմիշտ ազատվել ճանաչման վերաբերյալ հանրության բողոքներից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է քաղաքական զարգացումների հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վահան Դիլանյանը: «Մոտենում է ապրիլի 24-ը, եւ Թուրքիան գնալով ավելի հաճախ եւ ակտիվորեն է հայտարարելու Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին: Ինձ համար զարմանալի չի լինի, եթե մինչեւ ապրիլ ամիսը Անկարան հայտարարի, որ պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանը: Բայց պետք չէ մոռանալ, որ դա ընդամենը թուրքական դիվանագիտության գործիքներից մեկն է»,- նկատել է հայ փորձագետը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ պաշտոնական Երեւանը պետք է զգույշ վերաբերվի Անկարայի հայտարարություններին: «Թուրքական կողմի նման վարքը պայմանավորված է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հնարավորության հետ»,- նշել է Վահան Դիլանյանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |