Հոկտեմբերիի 1-ից բուժնշանակության որոշ ապրանքներ կներմուծվեն մաքսատուրքով

Հոկտեմբերիի 1-ից բուժնշանակության որոշ ապրանքներ կներմուծվեն մաքսատուրքով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերիի 1-ից բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունն այլևս չի գործի։ Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ լրանում է ԵԱՏՄ տարածք բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը:

Ըստ ՊԵԿ-ի՝ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներով 2020-ի մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը որոշ ապրանքներ ազատված են մաքսատուրքից։

Եվ քանի որ լրանում է ժամկետը, հոկտեմբերի 1-ից կկիրառվեն հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---