Դանակահարություն Երևանում՝ աշակերտների միջև․ Վիրավորի կյանքի համար պայքարում են25 սեպտեմբերի 2020 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին դանակահարություն է եղել Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտների միջև, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել «Արաբկիր» բժշկական կենտրոնից, ուր տեղափոխվել է Կենտրոնի բնակիչ, 15-ամյա Դավիթ Մ-ն է: Բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը` ժամը 13։30-ի սահմաններում դպրոցի մոտ վիճաբանության ժամանակ Դավիթ Մ-ին վնասվածքները պատճառել է նրա համադասարանցի, 15-ամյա Էրիկ Յ-ն։ Վերջինս ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ կատարվածի մասին տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել նաև հանցագործության գործիքը։ Վիրավոր տղան հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի միջին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի, հետույքի ձախ մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ |