«Իմ քայլից» Գայանե Աբրահամյանը մանդատը վայր է դնում![]() 25 սեպտեմբերի 2020 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը, հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, որ Աբրահամյանը սեպտեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Միրզոյանը հիշեցրել է, որ օրենքի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հայտարարումէ այդ մասին, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն,։ Դրա հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։ Աբրահամյանը 2018-ի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |