Թովմասյան․ Քննարկվել են այլ սցենարներ, գուցե ՍԴ նախագահի պաշտոնում նոր առաջադրումներ լինեն25 սեպտեմբերի 2020 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ չի մասնակցի ՍԴ փակ նիստին և նախագահի ընտրության քվեարկությանը. նրա տեղեկություններով՝ այլ սցենարներ են քննարկվել, կարող են նաև ՍԴ նախագահի նոր թեկնածուների առաջադրումներ լինել, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: «Իմ ունեցած չշտված տեղեկություններով՝ որոշակի այլ սցենարներ են քննարկվել, բայց որ սցենարով էլ գնան, ինձ համար միևնույն է, հնարավոր է նորից առաջադրումներ լինեն»,- ասել է նա։ Ըստ Թովմասյանի՝ եթե մեկ թեկնածու կա, «դա արդեն ինչ-որ բանի մասին է ասում»: «Խունդկարյանն իմ նախընտրելի թեկնածուներից մեկն է եղել, բայց դա զրո նշանակություն ունի, եթե նույնիսկ ամենանախընտրելին էլ լինի և դրսից ուղղորդված լինի, միևնույն է՝ իմ վարքագիծը սա է լինելու».- ասել է նա։ Մեկնաբանելով կարծիքը, թե իր՝ ՍԴ նախագահ լինելը քաղաքական որոշում է եղել, Թովմասյանն նշել է, թե «իր պորտալարը քաղաքական գործունեությունից կտրել է և քաղաքական պրոցեսները չի մեկնաբանում»։ Սեպտեմբերի 23-ից ՍԴ-ն փակ նիստեր է անում, որտեղ քննարկվում է ՍԴ նախագահի ընտրության հարցը։ Սեպտեմբերի 24-ին ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը հայտնել էր, որ կա նախագահի ընդամենը մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը։ Նա ինքնաառաջադրվել է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |