Ադրբեջանն առգրավում է հայկական ազգանունով ծանրոցները Վրաստանի հետ սահմանին25 սեպտեմբերի 2020 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Վրացական «Գզավնիլի» լոգիստիկ ընկերությունն իր հաճախորդներին խորհուրդ է տվել ծանրոցներ պատվիրելիս չօգտագործել հայկական ազգանուններ։ Ըստ ընկերության հայտարարության՝ Ադրբեջանի մաքսային ծառայությունները, իրենց նոր կանոնների համաձայն, կարող են առգրավել դրանք, փոխանցում է OC Media-ն։ «Ադրբեջանում օրենք է ընդունվել, որով թույլատրվում է առգրավել հայակական ազգանուններով բոլոր ծանրոցները։ Սեպտեմբերի 3-4-ին ստացված ծանրոցները լրացուցիչ ստուգման են ենթակա։ Այդ պատճառով, խնդրում ենք ներողամիտ լինել ուշացումների համար»,- հայտարարել են ընկերությունից՝ հորդորելով ապագայում հաշվի առնել այդ հանգամանքն ու ոչինչ չգնել հայկական ազգանունով։ «Գզավնիլին» հնարավորություն է տալիս հաճախորդներին Կանադայից և ԱՄՆ-ից ծանրոցներ ուղարկել Վրաստան, համացանցով գնումներ կատարել ամբողջ աշխարհից ու ստանալ դրանք ընկերության միջոցով։ Վրացական ընկերության հետ կապված միջադեպը միակը չէ․ Ադրբեջանը բազմիցս արգելել է հայկական ազգանունով մարդկանց մուտքն իր տարածք։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի |