Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքի մոտ ահաբեկչություն է եղել![]() 25 սեպտեմբերի 2020 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության նախկին շենքի մոտակայքում 4 անցորդ է դանակահարվել: Իրավապահները հանցագործությունը քննում են որպես ահաբեկչություն։ Ավելի վաղ ամսագիրը վերահրապարակել էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարները, որոնք պատճառ էին դարձել 2015 թվականի ահաբեկչությանը։ La Parisien-ի փոխանցմամբ՝ թաղամասը, որտեղ պատահել է դեպքը, շրջափակված է ոստիկանների կողմից։ Նախնական տեղեկություններով՝ մինչև 4 մարդ է վիրավորվել։ Հանցագործները փախել են, ոստիկանները հայտնաբերել են 2 կասկածյալի։ Բնակիչներին խորհուրդ է տրվել չլքել իրենց տները։ Ոստիկանները փորձում են պարզել հանցագործության կապն ամսագրի հետ։ 2015-ի հունվարի 7-ին ահաբեկիչները հարձակվել էին Charlie Hebdo-ի փարիզյան խմբագրության վրա: 12 մարդ էր զոհվել, իսլամիստների գրոհը վրեժ էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարի համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |