Չայցելել սահմանամերձ համայքներ․ ԱՄՆ-ի կոչը՝ ՀՀ-ում և Ադրբեջանում գտնվող քաղաքացիներին![]() 26 սեպտեմբերի 2020 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին գրեթե միաժամանակ Միացյալ Նահանգներն իր երկրի՝ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող քաղաքացիներին կոչ է արել խուսափել Արցախի սահմանի և հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում գտնվող տարածքներ այցելելուց, հետևել լուրերին։ Մասնավորապես, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին հորդորել է խուսափել հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում ճամփորդելուց, այդ թվում՝ Դիլիջան ազգային պարկից հյուսիս M4 և M16 մայրուղիներից արևելք ընկած տարածքից մինչև Տավուշի մարզի՝ Վրաստանի հետ սահմանը: Միաժամանակ դեսպանությունը կոչ է արել չճամփորդել նաև Արցախ, հետևել լուրերին։ Բաքվում ԱՄՆ դեսպանությունը իր քաղաքացիներին հորդորել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջին բռնությունների ֆոնին խուսափել Ապշերոնի թերակղզուց դուրս «ոչ էական այցելություններից»: Իսկ դեսպանության աշխատակիցներին և նրանց ընտանիքներին հրահանգվել է Ապշերոնի թերակղզուց դուրս չգալ։ Հուլիսի 12-ից 16-ը հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտեր են ընթացել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Մարտական գործողություններից հետո իրավիճակը սրվել է թե սահմանին, թե քաղաքական դաշտում։ Իրավիճակին իր ագրեսիվ հռետորաբանությամբ փորձում է խառնվել նաև Թուրքիան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |