Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում գործող կետերի թիվը, որտեղ ռոումինգում գտնվող հայաստանյան Beeline բաժանորդները կարող են մուծումներ կատարել, հասել է 251-ի

PanARMENIAN.Net - 2009 թվականի սկզբին Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում գործում է 251 կետ, որտեղ ռոումինգում գտնվող հայաստանյան Beeline բաժանորդները կարող են մուծումներ կատարել: Ինչպես հաղորդում է հասարակության հետ կապերի գծով Արմենթել ՓԲԸ-ն, այս ծառայությունը մատուցվում է 2007 թ. դեկտեմբերից` ռուսաստանյան Ինտերկոոպբանկի հետ համատեղ նախաձեռնությամբ: «Մեր համագործակցության սկզբում մեր բաժանորդները կարող էին նման վճարում կատարել միայն բանկի 23 մասնաճյուղերում: Ներկայում Beeline բջջային կապի դիմաց կարելի է վճարել նաեւ ինքնասպասարկման տերմինալներում, որոնք տեղակայված են Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի տարբեր վայրերում», - հայտնեց ԱրմենՏել ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) վաճառքի գծով տնօրեն Գենադի Կալգաշկինը: Նա նաեւ նշեց, որ 2008 թվականի ընթացքում Ինտերկոոպբանկի համակարգի միջոցով հայաստանյան Beeline բաժանորդները կատարել են 1096 գործառնություն: Ակնկալվում է, որ շուտով վճարումները կընդունվեն նաեւ Ինտերկոոպբանկի գործընկերների համակարգերի միջոցով:



Նշենք, որ վճարումները Ինտերկոոպբանկի տերմինալների միջոցով կատարվում են ՌԴ ռուբլիով` 10-ից 5000 ռուբլի անվանական արժեք ունեցող թղթադրամով: Վճարման առավելագույն գումարը կազմում է 30000 ռուբլի: Գանձվում է 5 % միջնորդավճար:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---