Փաշինյանը՝ ՄԱԿ-ում․ ԼՂ ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակման որոշել իր կարգավիճակը26 սեպտեմբերի 2020 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի հիմքում պետք է ընկած լինի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ։ «Այս իրավունքի ուժով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը: Այդ իսկ պատճառով, նրանց ընտրած իշխանությունները պետք է կարողանան մասնակցել բանակցություններին: Հակամարտության գոտում բնակվող մարդկանց խնդիրներն ու կարիքները պետք է դառնան բանակցությունների օրակարգի գերակայություն»,- հայտարարել է վարչապետը։ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի օրերին՝ հուլիսին, Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ հիշեցնելով, որ այդ երկրի ՊՆ-ից հրթիռային հարված հասցնելու սպառնալիք էր հնչել, ինչը հավասարազոր է «միջուկային ահաբեկչության» սպառնալիքի: 2020-ի հուլիսի 12-ից 16-ը Ադրբեջանը ռազմական գործողություններ էր սկսել ՀՀ-ի հետ հյուսիսային սահմանին՝ Տավուշի ուղղությամբ։ Դրանց հետևանքով հայկական կողմը 5 զոհ ունեցավ, ադրբեջանցիները հայտարարեցին 12-ի մասին։ Ադրբեջանի ՊՆ խոսնակը նաև հայտարարել էր Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի համար մեկ այլ առանցքային գերակայություն է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը: Նա նաև անդրադարձել է ԼՂ հակամարտության ընթացքում Թուրքիայի կեցվածքին՝ նշելով, որ այդ երկիրն անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար: 2020-ին նշվում է ՄԱԿ հիմնադրման 75-ամյակը։ Փաշինյանն իր ելույթում բարձր է գնահատել ՄԱԿ-ի, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի առաջնային դերը Covid-19-ի դեմ համամոլորակային պայքարում: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ |