«Պատասխան են տալու»․ Ծառուկյանը` իրեն կալանավորելու մասին![]() 26 սեպտեմբերի 2020 - 11:04 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իրեն կալանավորելը քաղաքական պատվեր է եղել, իսկ որոշման համար պատասխան են տալու։ Ծառուկյանին կալանավորելու որոշումը դատարանը կայացրել է սեպտեմբերի 25-ին։ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ նրա դեմ 3 քրգործ էր հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ «Սա քաղաքական պատվեր էր, իրենց որոշման համար պատասխան են տալու, սաղ սուտ խոսալով, ժողովրդին խաբելով… Դուխներդ տեղը պահեք, կարճ ժամանակում ամեն ինչ իր տեղն է գալու, և այս պատվեր կատարողները, ձեր ներկայությամբ և Աստծո առաջ եմ ասում, պատասխան են տալու։ Իրենք ապրում են այս երկրում, իրենց երեխաներն ապրում են այս երկրում»,- ԱԱԾ շենքի մոտ, «Առավոտի» փոխանցմամբ, հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ կալանքի մասին որոշումն անօրինական է, նա գիտեր, որ իրեն կալանավորելու են, ուստի դատարան չէր գնացել, միանգամից ԱԱԾ է եկել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |