Հոկտեմբերի 1-ից մինչև 2021-ի ապրիլի 30-ը Երևանի ու մարզերի որոշ տեղերում ջրամատակարարումը «հովհարային» կդառնա![]() 26 սեպտեմբերի 2020 - 12:09 AMT PanARMENIAN.Net - 2020-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2021-ի ապրիլի 30-ը ներառյալ Հայաստանի մարզերի բնակավայրերում ու մայրաքաղաք Երևանի որոշ հասցեներում ջրամատակարարումը կլինի «հովհարային», որոշ տեղերում այն կիջեցվի մինչև 4 ժամի, «Վեոլիա Ջուր» ընկերությունը ներկայացրել է ջրամատակարարման գրաֆիկն առաջիկա ամիսների համար։ Ընկերությունից տեղեկացնում են, որ այն կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տեխնիկական ներկայիս հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Հրապարակված գրաֆիկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության «Հեռախոսային կենտրոնի» (Հեռ.՝ 1-85, 011.300-185, 0-800-00–185` անվճար), պաշտոնական կայքի, Բաժանորդների սպասարկման գրասենյակների (հասցե` ք. Երևան՝ Աբովյան 66ա, Ազատության 24, Էրեբունի 5, Լվովյան 2, Ֆուչիկի 1/3, ք. Գյումրի՝ Դուդկոյի 1, ք. Վանաձոր՝ Ն.Ստեփանյան 2), ընկերության տարածքային բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև Վճարման անդորրագրերի միջոցով, որտեղ նշվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա ջրամատակարարման գրաֆիկը: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցում վթարների դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան համատիրությանը, շենքի լիազոր ներկայացուցչին, համայնքապետարանի կամ վարչական շրջանի աշխատակազմին: Անհատական տնատիրություններում վթարները պարտավոր են վերացնել իրենք`սեփականատերերը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |