Ամերիկացի օրենսդիրները 111 Կոնգրեսին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության Խմբի անդամները, կոնգրեսականներ Ասամ Շիֆֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենք Պալլոունը եւ Մարկ Կիրկը Կոնգրեսում տարածել են մի նամակ, որում կոչ են անում կոնգրեսականներին` վերսկսելու Կոնգրեսի օրակարգի մեջ Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ մտցնելու ջանքերը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովը (ANCA): «Մենք ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի օրակարգի մեջ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդգրկման աշխատանքների վերսկսումը: Միշտ էլ կգտնվի ճիշտ ժամանակը, որպեսզի պայքարենք ցեղասպանությունների դեմ: Այժմ, Օսմանյան Թուրքիայի Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցնեիր հետ միասին եւ ԱՄՆ նոր վարչակազմի եւ Կոնգրեսի օրոք մենք կկարողանանք հաղթահարել բոլոր խոչընդոտները եւ հասնել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման»,- հայտնել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Նամակում բանաձեւի հեղինակները կոչ են անում Կոնգրեսի իրենց գործընկերներին` միացնելու իրենց ձայները բանաձեւի ընդունման օգտին: ԱՄՆ 110 Կոնգրեսի օրոք Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը հավաքել էր 212 կողմնակից եւ ընդունվել Արտաքին գործերի հանձնաժողովում, բայց քվեարկությունն արգելափակվել էր Ջորջ Բուշի վարչակազմի կողմից:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---