Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն ու 3 օպերլիազոր ձերբակալվել են26 սեպտեմբերի 2020 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Խմբով երկու անձի՝ Վլադիմիր Օհանյանին և Արմեն Ղազարյանին, խոշտանգելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ: Նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խմբով երկու անձի խոշտանգելը, պատժվում է 7-12 տարի ազատազրկմամբ) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։ Ավելի վաղ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ խոշտանգվել է ոստիկանների կողմից։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 6-ին Նոր Նորքի բակերից քաղաքացիական հագուստով ոստիկաններն «առևանգվել են» նրան, ոստիկանության բաժնում ծեծել և պահանջել, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրի։Նա գրել էր, որ իրեն տարել են միայն այն բանի համար, որ ներկա է գտվել և բացատրություն պահանջել այդ պահին մեկ այլ քաղաքացու առևանգման համար։ Ձերբակալվել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը` ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը) նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով (պատժվում է ): Քրգործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տ. Ա.-ն իր և Վլադիմիր Օհանյանի կանանց միջև տեղի ունեցած անձնական բնույթի վեճը լուծելու համար նույն բաժանմունքի օպերլիազորներ Ն. Բ.-ի և Գ. Մ.-ի հետ Օհանյանին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Միաժամանակ բերման են ենթարկել այդ կապակցությամբ պարզաբանումներ պահանջած Վլադիմիր Օհանյանի ընկերոջը` Արմեն Ղազարյանին: Այնտեղ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձինք Օհանյանին ծեծի են ենթարկել օպերլիազոր Տ. Ա.-ի կնոջ հետ վիճաբանելու, իսկ Ղազարյանին՝ իրենց հայհոյելու համար պատժելու նպատակով: Դեպքից հետո Նոր Նորքի բաժնի պետն անհարկի միջամտել է Ա. Ղազարյանի դիմումի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության ընթացքին, չարաշահելով իր լիազորությունները՝ կատարել է վերջինիս կողմից բողոքից հրաժարվելուն ուղղված ապօրինի գործողություններ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ |