Գարեգին Բ-ն Հռոմի պապին չի հանդիպի. Անհապաղ վերադառնում է հայրենիք![]() 27 սեպտեմբերի 2020 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ընդհատելէ Հռոմի պապի հետ հանդիպելու համար այցն Իտալիա ու անհապաղ վերադառնում է հայրենիք: Նա հայտարարություն է արել Արցախում սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսած մարտերի վերաբերյալ՝ կոչ անելով ժողովրդին և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն հայրենիքի պաշտպանության կարիքների։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ, 15 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում երկու քաղաքացիական է զոհվել՝ 1 կին և 1 երեխա, կա 2 քաղաքացիական վիրավոր։ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։ ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |