ԱԱԾ․ Անծանոթ համարներից գուցե SMS-ներ ստանաք ադրբեջանցիներից![]() 27 սեպտեմբերի 2020 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ ադրբեջանցիները ապատեղեկատվություն տարածելու և խուճապ առաջացնելու նպատակով հնարավոր է՝ անծանոթ բջջային հեռախոսահամարներից ուղղարկեն SMS-հաղորդագրություններ հայկական բանակի զինծառայողներին։ Հաղորդագրությունների բովանդակությունը կարող է լինել խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ինչպես նաև զինտեխնիկայի և տարածքների կորուստների վերաբերյալ: ԱԱԾ-ն հորդորում է հետևել միայն պաշտոնական լրահոսին: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ, 15 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում զոհեր և վիրավորներ կան քաղաքացիականների և զինվորականների շրջանում։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |