ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանը կշարունակի միջնորդել ԼՂ խնդրի գոտում իրավիճակի կայունացման համար![]() 27 սեպտեմբերի 2020 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, կշարունակի միջնորդական ջանքեր ձեռնարկել՝ ուղղված իրավիճակի կայունացմանը արցախա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում։ Այդ մասին ասվել է ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցի ժամանակ։ Նախարարները քննարկել են իրավիճակը շփման գծում, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շարունակվող լայնածաված ռազմական գործողությունների կապակցությամբ, սպանվածների և վիրավորների մասին ստացվող լուրերով։ Մատնանշվել է կրակը շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտությունը։ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ կայանալու է նաև Լավրովի հեռախոսազրույցն Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 տանկ, 4 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում երկու քաղաքացիական է զոհվել՝ 1 կին և 1 երեխա, կա 2 քաղաքացիական վիրավոր։ ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |