Միրզոյան․ Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը երբեք չի կարող սակարկվել![]() 27 սեպտեմբերի 2020 - 14:43 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը որևէ պարագայում, անգամ՝ ուժի սպառնալիքի դեպքում, չի կարող սակարկման առարկա լինել: Նա նշել է, որ Հայաստանի քաղաքացիները և ամբողջ հայությունը կանգնած են ազատ Արցախի թիկունքին և պատրաստ իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ի պաշտպանություն ինքնիշխան Արցախի։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ, 15 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում զոհեր և վիրավորներ կան քաղաքացիականների և զինվորականների շրջանում։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |