Պաշտոնական Ստեփանակերտը հերքել է Արցախի ԱԽ քարտուղարի՝ 10 զոհի մասին խոսքերը![]() 27 սեպտեմբերի 2020 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է առաջնագծում մարտերի ընթացքում 10 զինվորականի մահվան մասին տեղեկությունը: Այդ մասին ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը, գրում է Sputnik Արմենիան։ Ավելի վաղ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով` հայկական կողմը 10 զոհ ունի։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս իր հերթին հայտարարում է, որ կորուստների մասին այս պահին հստակ ինֆորմացիա չկա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 տանկ, 4 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում երկու քաղաքացիական է զոհվել՝ 1 կին և 1 երեխա, կա 2 քաղաքացիական վիրավոր։ ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |