ԵԽ-ն կոչ է անում կասեցնել բախումները Լեռնային Ղարաբաղում![]() 27 սեպտեմբերի 2020 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կոչ է արել դադարեցնել բախումները Լեռնային Ղարաբաղում։ «Ես խորապես մտահոգված եմ ռազմական սրման մասին հաղորդագրություններով։ Կոչ եմ անում ՀՀ-ին և Ադրբեջանին պատասխանատվություն դրսևորել և զսպվածություն՝ անհապաղ դադարեցնելով բախումները»,- հայտարարել է նա։ Նա ասել է, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանն անդամակցում էին Եվրոպայի խորհրդին, նրանք պատրաստակամություն էին հայտնում լուծելու հակամարտությունը խաղաղ ճանապարհով, և պետք է հավատարիմ մնան այս դիրքորոշմանը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Այս բարդ շրջանում ես մտածում եմ երեխաների, կանանց և տարեցների մասին, որոնք կրկին չափազանց խոցելի վիճակում են հայտնվել»,-ասել է նա։ Եվրոպայի խորհրդի անունից նա կոչ է արել երկու պետության իշխանություններին անել հնարավորը՝ պաշտպանելու համար մարդկանց կյանքերն ու չմտնելու ռազմական հակամարտության մեջ։ «Պետք է ջանք չխնայել՝ կասեցնելու համար սրումը։ Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք հորդորում են հակամարտության խաղաղ հանգուցալուծում գտնել»,-ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 տանկ, 4 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում երկու քաղաքացիական է զոհվել՝ 1 կին և 1 երեխա, կա 2 քաղաքացիական վիրավոր։ ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |