Փոխնախարար. Նախնական՝ ՊԲ-ն 16 զոհ ունի ու 100-ից ավելի վիրավոր

Փոխնախարար. Նախնական՝ ՊԲ-ն 16 զոհ ունի ու 100-ից ավելի վիրավոր

PanARMENIAN.Net - Հայկական կողմը խոցել է հակառակորդի 3 ուղղաթիռ, մոտ 20 ԱԹՍ, 30 տանկ ու հետևակի մարտական մեքենաներ, տեղեկացրել է Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Նախնական տվյալներով՝ Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր», - ասել է նա, հայտնում է «Այսօրը»։

Սարգսյանը նշել է, որ ՊԲ անձնակազմն իր առջև դրված մարտական խնդիրը կատարում է բարձր պատասխանատվությամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---