ՊՆ-ն հերքում է. Վարդենիս-Մարտակերտ մայրուղին Ադրբեջանի վերահսկողության տակ չէ

ՊՆ-ն հերքում է. Վարդենիս-Մարտակերտ մայրուղին Ադրբեջանի վերահսկողության տակ չէ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում, իբրև ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարել է, որ այդ լուրն իրականությանը չի համապատասխանում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Նախնական տվյալներով՝ Արցախի ՊԲ-ում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---