Հարությունյան․ Հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում կորցրած դիրքեր ունենք

Հարությունյան․ Հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում կորցրած դիրքեր ունենք

PanARMENIAN.Net - Արցախում կան կորցված դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում, հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

Արցախի ղեկավարը նշել է, որ ՊԲ-ն տասնյակ զոհեր ունի, զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում։

«Ձեռագիրը նույնն է, ինչպես Ապրիլյանին, սակայն մասշտաբներն անհամեմատելի են, ամբողջ երկայնքով մեկ։ Մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան։ Օգտագործվում է թուրքական բանակի ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքն ու զինամթերքները»,- ասել է նա՝ հավելելով, որ ՊԲ-ն կատարում է իր խնդիրը՝ դիրք կորցրել է և գուցե էլի կորցնի, բայց հաստատ գրավելու է, «պատերազմի արդյունքները մեզ համար կանխատեսելի են»:

Ըստ Հարությունյանի՝ Արցախը սպասում էր պատերազմին և դա պարզ էր Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների վերջին հայտարարություններից։

Արցախի ղեկավարը նշել է, որ ՊԲ-ն սեպտեմբերի 27-ին առավոտյան 07։00-ից պատրաստ էր պատերազմի, իսկ հարձակումը եղել է շփման գծի երկայնքով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Նախնական տվյալներով՝ Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր: Ադրբեջանն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել է մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---