Քարդաշյանի կոչն ԱՄՆ-ին՝ Կոնգրեսից ու Սպիտակ տնից պահանջել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախում27 սեպտեմբերի 2020 - 23:36 AMT PanARMENIAN.Net - Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ Արցախում հայերը հարձակման են ենթարկվել, և տեղի ունեցողը, չնայած ապակողմնորոշող լուրերին, ուղղակի «բախումներ չեն»։ Նա հայտնել է, որ աղոթում է խիզախ տղամարդկանց և կանանց համար, որոնք վտանգում են իրենց կյանքը` հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության։ Քարդաշանի խոսքով՝ Հայաստանը դարձել է չհրահրված ադրբեջանական հարձակումների և դրանց ուղեկցող կանխատեսելի ապատեղեկատվական արշավի զոհը: Նա Բաքվին կոչ է արել դադարեցնել հարձակողական ուժի կրառումը, ԱՄՆ-ին՝ ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին և զգուշացնել Թուրքիային՝ դադարեցնել զենք և զինյալներ չուղարկել Բաքու։ Քարդաշյանը դիմել է իր հետևորդներին՝ խնդրելով կոչ անել ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: «Ադրբեջանն արգելափակում է սոցցանցերը՝ բացառությամբ պատերազմական քարոզչության նյութերի»,- գրել է Քարդաշյանը Twitter-ում: Հայազգի աստղն իր հետևորդներին խնդրել է դիմել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին, իսկ միջազգային դիտորդներին կոչ արել հետաքննել և դիմել միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցների՝ կանխելու իրավիճակի անիմաստ սրումն ու ողբերգությունը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար |