Պետդեպ․ Արտաքին ուժի մասնակցությունը ԼՂ հակամարտության սրմանն անօգուտ է

Պետդեպ․ Արտաքին ուժի մասնակցությունը ԼՂ հակամարտության սրմանն անօգուտ է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման գործընթացում արտաքին ուժերի մասնակցությունը բռնության էսկալացիային չափազանց անօգուտ է և միայն խորացնելու է տարածաշրջանային լարվածությունը, հայտարարել են ԱՄՆ Պետդեպից՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի սանազերծած պատերազմին։

Սեպտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Արցախի հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան։ Ըստ նրա՝ Ադրբեջանն իր սանձազերծած պատերազմում օգտագործում է թուրքական զենքեր ու զինտեխնիկա։

«Մենք կողմերին կոչ ենք անում աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան առարկայական բանակցությունների։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու ջանքերին», - ասված է Պետդեպի հայտարարության մեջ։

Նշվել է նաև, որ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցներում հորդորել է կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, թե իրենք ուշադիր հետևում են հակամարտության ընթացին։

«Դա նոր է տեղի ունեցել, ինձ այդ մասին հայտնի է։ Այդ տարածաշրջանում մենք լավ հարաբերություններ ունենք։ Կտեսնենք, կարող ենք արդյոք դա դադարեցնել», - ասել է Թրամփը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 31 զոհ կա, հարյուրից ավելի վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---