Ադրբեջանի 27 զոհի անուն է ճշտվել, դիերի նոր տեսանյութ կա![]() 28 սեպտեմբերի 2020 - 09:46 AMT PanARMENIAN.Net - Հրապարակվել են ադրբեջանցի այն 27 զոհի անունները, որոնք հաջողվել է անվանապես հավաքել բաց աղբյուրներից, հայտնում է «Ռազմինֆոն»։ Ցուցակը կազմելիս կայքն օգտվել է սոցիալական ցանցերում հայտնված տեղեկություններից և Արցախի պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութերից, որոնցում երևում են ադրբեջանցի զինծառայողների դիակներ։ Մասնավորապես, ճշտվել են հետևյալ անունները․ 1․փոխգնդապետ Շիրվանով Մեհման Միրազիզ օղլու (Mehman Mirəziz oğlu Şirvanov)։ Լենքորանի բնակիչ, 40 տարեկան; 2․սպա Քազիմով Էմին Ֆարման օղլու (Kazımov Emin Fərman oğlu)։ Ծնված՝ 1987թ․; 3․ավագ լեյտենանտ Հուսեյնով Զաուր (Zaur Hüseynov)։ Մասալլը շրջանի Հիշքադարա գյուղի բնակիչ; 4․ավագ լեյտենանտ Թաբրիզ Ռասուլզադե (Təbriz Rəsulzadə) 5․ավագ լեյտենանտ Հաջիև Իսմեթ Շյոլաթ օղլու (Hacıyev İsmət Şölət oğlu)։ Ղուբայի բնակիչ; 6․ենթասպա Բաբաև Մուրադ (Babayev Murad)։ Ջալիլաբադի շրջանի բնակիչ; 7․պայմանագրային Շահլար Վալիև (Şahlar Vəliyev); 8․պայմանագրային, շարքային Դեմիրով Հասան Թուրան օղլու (Həsən Turan oğlu Dəmirov); 9․շարքային Հասանով Հուսեյն Վահիմ օղլու (Hüseyn Vahim oğlu Həsənov), Ուջարի շրջանի Չիյնի գյուղի բնակիչ, 19 տարեկան; 10․շարքային Աքբարով Գալիբ Աբդյուլ օղլու (Əkbərov Qalib Əbdül oğlu)։ 11․Լենքորանի Քարգալան գյուղի բնակիչ, 18 տարեկան; շարքային Աթաև Նիջաթ Հաբիլ օղլու (Atayev Nicat Habil oğlu) 12․շարքային Սաֆարալիև Ռեշադ Ֆարման օղլու (Səfərəliyev Rəşad Fərman oğlu)։ Խաչմազի շրջանի բնակիչ, 2001թ․ ծնված; 13․շարքային Խուդաև Յաշար Ալի օղլու (Xudayev Yaşar Əli oğlu); 14․Ահմեդով Զամիգ Չինգիզ օղլու (Zamiq Çingiz oğlu Əhmədov) 15․Մամմադով Էլմիր Արզու օղլու (Məmmədov Elmir Arzu oğlu); Սալյանի շրջանի բնակիչ, 21 տարեկան; 16․Գանթաև (կամ Գորադաև) Օմեր Շամիլ օղլու (Qantayev Ömər Şamil oğlu); Բայլականի բնակիչ; 17․Բաբաև Ալլահվերդի (Allahverdi Babayev)։ Մինգեչաուրի բնակիչ, 1989թ․ ծնված; 18․Ահմադով Էլմադդին Ուղուր օղլու (Əhmədov Elməddin Uğur oğlu); 19․Գարդաշ Ալխաս Միրխաս օղլու (Qardaş Alxas Mirxas oğlu)։ Ջալիլաբադի շրջանի Հազաբադ գյուղի բնակիչ։ 20․կապիտան Ալաքբարլի Ա. Ա. (Ələkbərli Ə. Ə.), (անունն անհայտ է); 21․Էլգյուն Յադուլլա օղլու Յունուսով (Elgün Yadulla oğlu Yunusov): Բայլականի բնակիչ, ծնված՝ 1986 թ.; 22․Խալիլով Էլնուր Ռամիզ օղլու (Xəlilov Elnur Ramiz oğlu): Բայլականի բնակիչ, ծնված՝ 1990 թ.; 23․Հյուսեյնով Մահամմադ Գիյաս օղլու (Hüseynov Məhəmməd Qiyas oğlu): Գյանջայի բնակիչ, ծնված՝ 2001 թ.: 24․կրտսեր սերժանտ Բաբազադե Մ․ Ջ․ 25․լեյտենանտ Զեյնալով Զ․ 26․շարքային Օսմանով Ն․ Ա․։ 27․Նաղիև Ֆարիդ (Nağıyev Fərid)։ Ծնված 1995թ․։ Դատելով համացանցում տարածված Նաղիևի լուսանկարից, կարելի է ենթադրել, որ նա կամ հատուկջոկատային է եղել կամ հետախուզության զինծառայող; Հայկական կողմը հայտնել էր, որ սեպտեմբերի 27-ի գիշերվա դրությամբ իրենց հայտնի է ադրբեջանցի 200 սպանվածի մասին: ՊԲ-ն հրապարակել է բախումներում զոհված ադրբեջանցի զինվորների դիերը պատկերող նոր տեսանյութ: Հրապարակված կադրերը 18+ անձանց համար են նախատեսված։ Զգուշացում. հոլովակում արյունոտ կադրեր են, թույլ նյարդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում դիտել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |