Տոնոյանը հանձնարարել է զսպել հակառակորդին և աջակցել ՊԲ-ին

Տոնոյանը հանձնարարել է զսպել հակառակորդին և աջակցել ՊԲ-ին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցության ժամանակ տվել է հանձնարարականներ՝ հակառակորդի զսպման, նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման և Արցախի պաշտպանական բանակին անհրաժեշտ աջակցության ցուցաբերման շուրջ։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈւ Գլխավոր շտաբի և ԶՈւ ղեկավար անձնակազմի հետ:

Նրան զեկուցել են օպերատիվ իրավիճակը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախում մարտական գործողությունները շարունակվել են, հայկական բանակը վերականգնել է որոշ կորցրած դիրքեր։

Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---