ՀՀ-ում կորոնավիրուսի 174 նոր դեպք կա և 6 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 174 նոր դեպք կա և 6 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 28-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 49,574-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 174-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Նախորդ օրը՝ սեպտեմբերի 27-ը, կիրակի էր, և թեստավորումների քանակը քիչ է եղել։

Մեկ օրում թեստավորվել է 1935 մարդ։ Ընդհանուր առմամբ, 286,161 թեստ է արվել։

Մահվան 6 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 957 դեպք կա, այլ պատճառով՝ 295։

Ապաքինվել է ևս 52 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 43,665 է, փաստացի բուժվողներինը՝ 4657։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---