ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Պակիստանին

PanARMENIAN.Net - Առնվազն 20 հոգի զոհվել է աֆղանական սահմանից ոչ հեռու գտնվող Պակիստանի հյուսիս-արեւմտյան տարածքին հասցված հրթիռային գնդակոծության արդյունքում: Ըստ երեւույթին, հարվածը հասցվել է ամերիկյան անօդաչու ինքնաթիռից: Արդյունքում մեկ կառույց է ոչնչացվել: «Թալիբան» շարժումը հայտնում է 25 զոհված ռազմիկների մասին: Իսլամաբադը հայտնում է, որ նման գործողությունները Պակիստանի ինքնուրույնության խախտում են հանդիսանում: Վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ ՌՕՈՒ ավելի քան 20 հարված են հասցրել Պակիստանի հյուսիս-արեւմուտքի թիրախներին, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---