ԵԱՀԿ գործող նախագահի կոչը՝ անհապաղ վերադառնալ հրադադարին28 սեպտեմբերի 2020 - 12:19 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: «Ես բոլոր ներգրավվածներին կոչ եմ անում անհապաղ վերադառնալ հրադադարին, քանի դեռ այս հակամարտությունում զոհերի թիվը չի ավելացել»- ասել է Ռաման, տեղեկացնում է Region Monitor-ը: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը սերտ կապի մեջ են կողմերի հետ: Ռաման հայտարարել է, որ լիովին աջակցում է տեղերում իրավիճակի կայունացմանն ուղղված նրանց ջանքերին և կրկին հայտարարում, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նա ընդգծել է իր աջակցությունն առանց նախապայմանների հնարավորինս շուտ առարկայական բանակցությունները վերսկսելու համանախագահների ջանքերին: Գործող նախագահն իր ցավակցությունն է հայտնել բռնության այս վերջին ալիքի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |