Թանկյանն աջակցություն է հայտնել ԼՂ-ին ու կոչ արել դադարեցնել ադրբեջանական ագրեսիան28 սեպտեմբերի 2020 - 14:35 AMT PanARMENIAN.Net - System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2016-ին իր գրած «Արցախյան երգի» դեմո տարբերակը՝ աջակցություն հայտնելով Լեռնային Ղարաբաղին ու կոչ անելով դադարեցնել ադրբեջանական ագրեսիան։ «Քանի որ Հայաստանն ու Արցախը պաշտպանում են իրենց ադրբեջանական նավթաօլիգարխիկ ղեկավարության վերջին ագրեսիայից, ես մտածեցի «Արցախյան երգի» մասին, որ գրել եմ ու կատարել 2016-ին Ադրբեջանի ագրեսիայից հետո։ Մեր մշակույթը հազարամյակներով պահպանել է մեր ազգը և մենք այս փորձանքն էլ այդպես կհաղթահարենք»,- գրել է Թանկյանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 31 զոհ կա, մոտ 200 վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։
Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |