ՊԵԿ․ Բոլոր մաքսակետերն աշխատում են շուրջօրյա28 սեպտեմբերի 2020 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)՝ արձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին, տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով: ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, մաքսային ձևակերպումների գործընթացն իրականացվում է հնարավորինս արագ և օպերատիվ՝ երկրի համար պատասխանատու պահին ապահովելով համակարգի անխափան աշխատանքը: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բացի մաքսակետերից նաև ամբողջ մաքսային ծառայությունն անցել է 24 ժամյա աշխատանքային գրաֆիկի, որն իրականացվում է հերթափոխով: ՊԵԿ-ը հորդորում է հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը |