Փաշինյան․ Ալիևն է ինձ դիմել, ոչ թե ես՝ իրեն, խնդրել է չխոսել իր երկրի իրավիճակի մասին28 սեպտեմբերի 2020 - 15:39 AMT PanARMENIAN.Net - 2018-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ղարաբաղի և մյուս բոլոր հարցերը չէին հետաքրքրում, նա մտահոգված էր միայն, որ հեղափոխական ալիքն Ադրբեջան չհասնի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Ալիևն իրեն անձամբ է խնդրել հետհեղափոխական ելույթներում չխոսել իր երկրի իրավիճակի վերաբերյալ։ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական մամուլում շրջանառված տեղեկություններին, թե Ալիևը հետհեղափոխական Հայաստանի կառավարությանը ժամանակ է տվել՝ իր խնդրանքով։ «Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ նա՝ ինձ։ Այդ ժամանակշրջանում Երևանի քաղաքապետի ընտրություններն էր և գործնականում ամեն օր հանրահավաքներ էինք ունենում։ Այնպես էր ստացվել, որ դրանից առաջ էլ ես, մի շարք հանգամանքների բերումով, անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին, փորձում էի խոսակցություն ծավալել այդ երկրի ժողովրդի հետ ու քննադատական խոսքեր էի հնչեցնում այնտեղ տիրող իրավիճակի վերաբերյալ։ Իլհամ Ալիևը շահագրգռված էր ինձ խնդրել, որ Ադրբեջանի վերաբերյալ այդ ելույթներից ձեռնպահ մնամ։ Ինչո՞ւ․ մի պարզ պատճառով, քանի որ հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել և ամբողջ տարածաշրջանի ընդդիմադիրները ոգևորված էին։ Այդ երկրի ղեկավարությունը մտավախություն ուներ, որ ելույթներս կարող են որոշակի պրոցեսներ հրահրել Ադրբեջանում»,- հայտարարել է Փաշինյանը Հանրայինի «Հարցազրույցում», փոխանցում է «Այսօրը»։ Փաշինայնի խոսքով՝ նա գոհ է, որ նման համաձայնություն է ձեռք բերվել, քանի որ Ադրբեջանի ներքին հարցերն իր օրակարգինը չեն, և դրա արդյունքում հայ զինվորների կյանքեր են խնայվել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 31 զոհ կա, մոտ 200 վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |