Պեսկով․ Մոսկվան կապի մեջ է Անկարայի հետ ԼՂ-ում իրավիճակի հարցով![]() 28 սեպտեմբերի 2020 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան կապի մեջ է Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երեկ շփումներ են եղել Անկարայի հետ ԱԳ նախարարության գծով։ Ուստի այստեղ ևս ռուսական կողմը կապի մեջ է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվում է արդյոք հեռախոսազրույց ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ԼՂ հարցով, գրում է ՌԻԱ Նովոստին։ Պեսկովը հավելել է նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց կլինի անհրաժեշտության դեպքում։ Ավելի վաղ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Պեսկովը նշել է նաև, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում «լրջագույն մտահոգության առիթ է հանդիսացել» ՌԴ և այլ երկրների համար։ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, իր հերթին, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով, կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով։ Այդ մասին նա գրառում է կատարել «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում, տեղեկացնում է գործակալությունը։ «Հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ հանգուցալուծում որոնելու և ճգնաժամը հաղթահարելու համար՝ ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափը, հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն են ու մերձավոր գործընկերները»,- գրել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |