Ինչպես նյութական աջակցություն տրամադրել Արցախին ու ՊԲ-ին![]() 28 սեպտեմբերի 2020 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում բնակվող և Արցախին ու Պաշտպանության բանակին նյութական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են դա անել իրենց մարզերի կամ վարչական շրջանների համակարգողների միջոցով, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Մարզերում բնակվողները կարող են դիմել մարզպետարանի կոնտակտային անձին, ով կուղղորդի ինչպես ճիշտ կազմակերպել գործընթացը: Նրանց հեռախոսհամարներն են՝ Արագածոտն - 099008959 Արմավիր - 093929595 Արարատ - 091480731 Գեղարքունիք - 077355441 Կոտայք - 091475565, 098475565 Վայոց Ձոր - 093855010 Լոռի - 098950214 Շիրակ - 098090807 Տվուշ - 094525101 Սյունիք - 094324959 Երևանում բնակվողները կարող են դիմել իրենց վարչական շրջանի կոնտակտային անձին՝ Ավան - 011518113, 011518147, 094334465 Արաբկիր - 011518180, 011518179, 093414401 Աջափնյակ - 011518044, 011518033, 098677627 Դավիթաշեն - 011518259, 011518289, 091910676 Կենտրոն - 011518420, 011518416, 098494419 Էրեբունի - 011518360, 011518361, 093835064 Մալաթիա-Սեբաստիա - 011518572, 011518512, 098696679 Նոր Նորք - 011518611, 011518673, 011518654, 091499087 Նորք-Մարաշ - 011518706, 098499469 Նուբարաշեն - 011518732, 077355653 Շենգավիթ - 011518797, 094989778 Քանաքեռ-Զեյթուն - 011518835, 011518837, 011518838, 055714752, 091714752 Սփյուռքից ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է զանգահարել՝ +37410589155 հեռախոսահամարով, իսկ դրամական փոխանցումներ անել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարներին։ Աղաջանյանը նշել է, որ համապատասխան աշխատակիցը՝ ելնելով առկա կարիքներից, դիմողներին կհուշի, թե ինչ տեսակի աջակցություն է հարկավոր տվյալ ժամանակահատվածում: Նա կոչ է արել զերծ մնալ ինքնուրույն կարիքի գնահատում իրականացնելուց: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 59 զոհ կա: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |