«Ցրվենա Զվեզդան» առաջարկել է «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումն անցկացնել իր մոտ կամ չեզոք դաշտում![]() 28 սեպտեմբերի 2020 - 17:11 AMT PanARMENIAN.Net - «Ցրվենա Զվեզդա»ֆուտբոլային ակումբը դիմել է Եվրոպայի ֆուտբոլային միությանը՝ առաջարկելով հոկտեմբերի 1-ին Երևանում նախատեսված «Արարատ-Արմենիայի» հետ Եվրոպայի լիգայի հանդիպումն անցկացնել իր մոտ կամ չեզոք խաղադաշտում, մասնավորապես՝ Վրաստանում։ Թե ինչպիսի որոշում կկայացնի ՈւԵՖԱ-ն՝ պարզ կդառնա սեպտեմբերի 29-ին, տեղեկացնում է «Ա1+»-ը։ Ակումբը մտահոգված է հանդիպման անվտանգության համար՝ հաշվի առնելով այն, որ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանների ամբողջ երկայնքով սկսվել են ռազմական գործողություններ։ Սերբական կողմին այդպես մտածելու տեղիք է տվել նաև այն հանգամանքը, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետաձգել է առաջնության բոլոր խաղերը։ Սերբական ԶԼՄ-ները նաև զրուցել են Հայաստանում հանդես եկող սերբ ֆուտբոլիստների հետ և հետաքրքրվել Երևանում տիրող իրավիճակի մասին։ «Արարատի» սերբ դարպասապահ Իգոր Ստանոևիչն ասել է, որ ամեն ինչ նորմալ է և խաղը տեղափոխելու կամ հետաձգելու ոչ մի լուրջ հիմք չկա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |