Կամիկաձե ԱԹՍ-ն՝ Մարտակերտի վրա (Վիդեո)

Կամիկաձե ԱԹՍ-ն՝ Մարտակերտի վրա (Վիդեո)

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է գրոհային անօդաչու թռչող սարքի թռիչքը Մարտակերտի վրա։

«Կամիկաձե ԱԹՍ-ն՝ Մարտակերտի վրա»,- ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---