ՊԲ փոխհրամանատար․ Արցախում ինտենսիվ մարտերը շարունակվում են

ՊԲ փոխհրամանատար․ Արցախում ինտենսիվ մարտերը շարունակվում են

PanARMENIAN.Net - Արցախում սեպտեմբերի 28-ի երեկոյի դրությամբ շարունակվում են ինտենսիվ մարտական գործողությունները հատկապես շփման գծի հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով, չկա մի ուղղություն որտեղ մարտերի դինամիկան դանդաղել է, հայտարարել է Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Մարտական գործողությունների ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է։ ՊԲ ստորաբաժանումները համառ մարտեր են մղում՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերին և պատճառելով մարդկային ու զրահատեխնիկայի կորուստներ։ Ժամը 17։00-ի տվյալով՝ հակառակորդը կորցրել է 36 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 47 զրահատեխնիկա և 400-ից ավելի անվերադարձ կորուստ ունի անձնակազմի մոտ»,- ասել է նա։

Սարգսյանը նշել է, որ որոշ դիրքային փոփոխություններ եղել են, սեպտեմբերի լույս 28-ի գիշերվա ընթացքում վերականգնվել է հայկական մի քանի դիրք, սակայն ժամ առ ժամ փոփոխություն է տեղի ունենում օպերատիվ մարտավարական իրավիճակում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 58 զոհ կա: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---