ՌԴ պատգամավոր․ ԼՂ հարցով Էրդողանի հայտարարությունները միայն յուղ են լցնում կրակի վրա![]() 28 սեպտեմբերի 2020 - 21:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե ժամանակն է վերջ տալու Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացիային», արդեն իսկ բարդ իրավիճակում միայն յուղ է լցնում կրակի վրա: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան: Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ եկել է ժամանակը «վերջ տալու Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացմանը»: Ըստ պատգամավորի՝ նման հայտարարությունները վտանգավոր են, փոխանակ արյունահեղությունները դադարեցնելու փորձ անելու, միայն յուղ են լցնում կրակի վրա՝ կողմերին դրդելով չմտածված գործողությունների։ «Էրդողանը փորձում է ամրապնդել իր «ուժային» իմիջը, բայց չի կարող չհասկանալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը ձեռնտու չէ որևէ մեկին, այդ թվում՝ Թուրքիային: Արդյո՞ք Էրդողանի համար բավական չի Սիրիայից փախստականների հոսքը, որի հիմնական մեղավորներից է», - ասել է Պանինան։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 58 զոհ կա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |