Արցախի բանակը հակառակորդի ինքնաթիռ է խոցել![]() 28 սեպտեմբերի 2020 - 22:28 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարտունի քաղաքի հատվածում Պաշտպանության բանակն ադրբեջանական ինքնաթիռ է խոցել։ Այս մասին, «Առաջին ալիքի» փոխանցմամբ, հայտարարել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ «Այսօր արդեն կարող ենք հստակ ասել, որ Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել», - ասել է նա՝ այլ մանրամասներ չհայտնելով։ Սեպտեմբերի 28-ին հակառակորդը հրետակոծել էր Մարտունի քաղաքը։ Ավելի վաղ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։ Պաշտպանության բանակն ընդհանուր 58 զոհ ունի: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |