Արցախի նախագահ․ Կոմպրոմիսային-քաղաքական զինադադարի հնարավորություն դեռ չենք տեսնում![]() 28 սեպտեմբերի 2020 - 22:36 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակը պետք է պատրաստ լինի շատ ավելի ծանր ու երկար մարտական գործողությունների, կոմպրոմիսային-քաղաքական զինադադարի հնարավորություններ դեռ չկան, հակառակորդն իր ամբողջ բանակի զինուժն օգտագործել է և շարունակում է օգտագործել, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին հարցին՝ Հարությունյանը նշել է, որ դա քաղաքական որոշում է, իսկ այս պահին անհրաժեշտ է նախ հաղթել պատերազմում։ «Հակառակորդը միայն հարավային թևում հարյուրավոր տեխնիկա է օգտագործել։ Մի պահ արդեն չէինք կարողանում հաշվել՝ ինչքան տեխնիկա էինք խփում։ Ընթանում են լայնածավալ մարտական գործողություններ, դիրքերով, կոնկրետ լոկալ հաջողություններով մենք մեծ հաջողություն չենք ապահովելու։ Մեր մատավարությունն այն է, որ հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային կորուստները հասցնենք՝ ինչպես 1992-1994 թվականներին։ Այլ տարբերակ չկա։ Դեռ քաղաքական-կոմպրոմիսային զինադադարի հնարավորություններ չենք տեսնում»,-ասել է Արցախի նախագահը։ Հարությունյանը հայտնել է, որ Արցախում ռազմական գործողություները շարունակվում են սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյի դրությամբ, դրանք ընթանում են Օմարից մինչև Արաքս, մարտերի հիմնական ուղղությունները Ջաբրայիլ, Ֆիզուլի, Թալիշ, Մատաղիս, Եղնիկներ հատվածներն են։ Սեպտեմբերի 28-ի կեսօրից հետո հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսվել նաև Մռավի ուղղությամբ, հաջողության չեն հասել։ Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանը շատ երկար է պատրաստվել այս պատերազմին։ «Իրոք սա կենաց-մահու պատերազմ է և մենք այն հաղթելու ենք, համոզված եղեք։ Նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ։ Դուք ամեն օր տեսնում եք Թուրքիայի լկտիությունը։ Մենք ամեն օր կռվում ենք, մարտնչում թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի դեմ և դա ընդհանուր ծրագիր է։ Խնդիրը միայն Արցախը չէ»,- ասել է նա։ Արցախի ղեկավարի խոսքով՝ տակտիկական առումով որևէ կարևոր դիրք չի գրավել ադրբեջանական կողմը, հայկական կողմը ևս շատ կարևոր դիրք կամ վնասազերծում չի ունեցել, բայց մեծ թվով զինտեխնիկա է վնասազերծել, ադրբեջանցիներն ունեն մարդկային կորուստներ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 58 զոհ կա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |