Ադրբեջանցի ակտիվիստը ձերբակալվել է պատերազմին դեմ արտահայտվելու համար

Ադրբեջանցի ակտիվիստը ձերբակալվել է պատերազմին դեմ արտահայտվելու համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ձերբակալվել է հակապատերազմական գրառում արած ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը, փոխանցում է Gazeteduvar.com-ը։

Իբրահիմովը ձերբակալվել է սոցցանցի իր էջում արած հայտարարության համար։ Նրան կալանավորելու գնացած 2 ուժայինից մեկը քաղաքացիական հագուստով է եղել ու ներկայացել է որպես Ադրբեջանի հետախուզական ծառայության սպա։

Նրանք հրաժարվել են Իբրահիմովին հայտնել իր ձերբակալության պատճառը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---