ՌԴ Պետդումայում կքննարկվի ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ հայտարարությունը29 սեպտեմբերի 2020 - 12:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետական դուման ընդլայնված նիստում քննարկելու է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ որոշման նախագիծը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Պետդումայի պատգամավորները հայտարարություն էին պատրաստել ուժի կիրառման անթույլատրելիության և Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Խորհրդարանականները փաստաթղթում կոչ են անում կողմերին վերադառնալ բանակցություններին և պատրաստակամություն հայտնում միջնորդ դառնալ իրավիճակը կայունացնելու գործում։ ՌԴ խորհրդարանի ստորին պալատը ևս հայտարարում է, որ կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը, կոչ է անում թույլ չտալ առճակատման հետագա սրում և նշում է, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Հայտարարությունն ուղարկվելու է ՌԴ նախագահին, ՌԴ կառավարությանը, ՀՀ և Ադրբեջանի խորհրդարաններ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՀԱՊԿ ԽՎ-ին, ԱՊՀ ՄԽՎ-ին, ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ։ Ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակը զգուշացրել է, որ ստիպված է օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման սպառազինության տեսակներ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: Ռազմական գործողություններից անմիջապես հետո ՀՀ-ում հարյուրավոր մարդիկ կամավոր Արցախ մեկնելու պատրաստակամություն են հայտնել։ ՀՀ-ում ու Արցախում ռազմական դրություն է հայտարարվել։ ՀՀ-ից պահեստազորում հաշվառվածների ելքն արգելված է։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |