Արցախում հրետակոծությունից վնասվել է ԿՄԽԿ-ի ու The HALO Trust-ի շենքերի մոտ մի տուն

Արցախում հրետակոծությունից վնասվել է ԿՄԽԿ-ի ու The HALO Trust-ի շենքերի մոտ մի տուն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական ագրեսիայի առաջին րոպեներին թշնամու հրետակոծության հետևանքով վնասվել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության և The HALO Trust կազմակերպության շենքերի հարևանությամբ գտնվող բնակելի տներից մեկը։

Արցախ տեղեկատվական շտաբը կադրեր է հրապարակել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա, մարտերը շարունակվում են շփման գծի ողջ երկայնքով: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ադրբեջանցիները կրակ են բացել նաև Վարդենիսի ուղղությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---