ՌԴ Պետդուման կոչ է արել վերսկսել բանակցությունները. Պատրաստ են միջնորդել![]() 29 սեպտեմբերի 2020 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդուման լիագումար նիստում հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները և պատրաստակամություն հայտնելով միջնորդ դառնալ իրադրության կայունացման գործում, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Պետական դուման հայտարարում է, որ պետք է անհապաղ դադարեցնել կրակը, թույլ չտալ առճակատման սրում, խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Պետական դումայի պատգամավորները կողմերին կոչ են անում շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրադրության կայունացման գործում»,- ասված է հայտարարության մեջ: Որոշումն ընդունվել է միաձայն։ Հայտարարությունը կուղարկվի ՌԴ նախագահին, ՌԴ կառավարությանը, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարաններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջխորհրդարանական միությանը, ՀԱՊԿ ԽՎ-ին, ԱՊՀ ՄԽՎ-ին, ԵԽԽՎ-ին և ԵԱՀԿ ԽՎ-ին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |