Կրեմլի կոչը մյուս երկրներին՝ յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին29 սեպտեմբերի 2020 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Կրեմլը կոչ է արել մյուս երկրներին յուղ չլցնել ԼՂ հակամարտության կրակին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ կողմերին պետք է համոզել վերդառանալ քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը։ «Կրեմլում վստահ են, որ Ադրբեջանին կամ ՀՀ-ին ռազմական աջակցության կամ ռազմական ակտիվության մասին հայտարարությունները միայն յուղ են լցնում հակամարտության կրակին։ Մենք կտրականապես դեմ ենք դրան և համաձայն չենք նման հարցադրմանը»,- ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես մեր գործընկեր երկրներին, ինչպիսին է նաև Թուրքիան, ամեն ինչ անել՝ համոզելու համար հակամարտող կողմերին վերադառնալ խաղաղ կարգավորմանը քաղաքական դիվանագիտական ճանապարհով»,-ասել է նա։ Պեսկովը հավելել է, որ «ՌԴ-ն մշտական կապի մեջ է Երևանի, Բաքվի և Անկարայի հետ տարբեր մակարդակներում»։ «Մենք հավաքում ենք շփման գծում կատարվողի մասին ամբողջ տեղեկատվությունը, հետևում ենք բոլոր նորություններին, վերլուծում ենք իրավիճակը և օգտագործում ենք այդ գիտելիքները մեր դիրքորոշման ձևավորման և ԵԱՀԿ խմբի մեր գործընկերների հետ մեր հետագա քայլերը որոշելու համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 83 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը |