Ինչպես պաշտպանել սոցցանցերն ու էլ.փոստն ադրբեջանցիների հարձակումից29 սեպտեմբերի 2020 - 22:07 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով, իսկ սեպտեմբերի 29-ին նաև՝ ՀՀ տարածքում՝ Վարդենիսում, ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ է սկսել ու կրակ բացել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Երկու օր է՝ չդադարող ռազմական գործողությունների ֆոնին ինֆորմացիոն պատերազմ էլ է ընթանում․ այս ընթացքում հայերեն բովանդակությամբ ադրբեջանական կողմից ինֆորմացիա է տարածվում, որոշ օգտատերերի հաշիվներ կոտրված են, նրանց էջերում ապատեղեկատվություն է տարածվում։ Սեփական օգտահաշիվները պահպանելու և դրանք հաքերների համար հնարավորինս մատչելի չդարձնելու առաջնային պայմաններից մեկը կասկածելի հղումների վրա չսեղմելն է։ Նման հղումներ կարող են հանդիպել ինչպես ֆեյսբուքյան լրահոսում, այնպես էլ՝ անձնական նամակներով կարող են ուղարկվել Viber-ին ու FB մեսինջերին։ Մի բացեք անծանոթ հաշիվներից ստացած նամակները՝ մանավանդ, երբ նկատում եք, որ դրանք կասկածելի աղբյուրից են կամ բովանդակությամբ։ Եվ, ամենակարևորը, միացրեք երկքայլանի աուտենտիֆիկացիայի, այսինքն՝ սոցցանցի կամ էլ.փոստի միջոցով ձեզ նույնականացնելու մեթոդը։ Դա անելու մի շարք մեթոդներ կան՝ հեռախոսային համարին զանգ կամ sms ստանալու միջոցով, բայց առավել ապահով է ձեր հաշիվը մեկանգամյա գաղտնաբառ տրամադրող ծրագրին միացնել։ Առավել հարմար ու տարածված է Google Authenticator ծրագիրը։ Հոլովակում ներկայացված է, թե ինչպես է պետք ներբեռնել ու օգտագործել Google Authenticator-ը՝ պաշտպանելով Gmail-ը։ Ծրագրով Facebook-ի էջը պաշտպանելու համար անհրաժեշտ է հետևել քայլերի նշված հերթականությանը։ Ծրագրով Twitter-ի էջը պաշտպանելու համար անհրաժեշտ է հետևել քայլերի նշված հերթականությանը։ Instagram-ը պաշտպանելու համար անհրաժեշտ է հետևել տեսանյութի հրահագներին․
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |