ՊՆ․ Հակառակորդը 790 զինծառայող է կորցրել, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ ու 1 ինքնաթիռ29 սեպտեմբերի 2020 - 22:50 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից հետո՝ պատերազմի սկսելու առաջին պահից ի վեր, հակառակորդը 790 զինծառայող է կորցրել, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ, մոտավոր տվյալներով ունեն 1900 վիրավոր։ Հայկական ստորաբաժանումները հակատանկային (ու ոչ միայն) միջոցներով 137 տանկ ու զրահատեխնիկա են խոցել, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ոչնչացվել է հակառակորդի 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և 1 ինքնաթիռ։ Մարտերը շարունակվում են»,-հայտարարել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայկական բանակը` թեժ մարտեր վարելով, զգալի հաջողություններ է գրանցել: Սեպտեբերի 29-ի ուշ երեկոյան ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտարարել էր, որ ողջ օրվա ընթացքում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում |