Ինգա եւ Անուշ Արշակյանները «Նոր պար» երգով կներկայացնեն Հայաստանը «Եվրատեսիլ 2009»-ին16 փետրվարի 2009 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ի երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2009»-ի մրցույթի մասնակիցների եզրափակիչ ընտրությունը, որը հեռարձակվում էր ուղիղ եթերով: Ընդհանուր քվեարկության արդյունքներով «Եվրատեսիլ 2009»-ին Հայաստանը կներկայացնեն Ինգա եւ Անուշ Արշակյանները: Մրցույթի հաղթողների մասնակցությամբ մամլո ասուլիսում «Նոր պար» («Ջան, ջան») երգի ընտրության առնչությամբ Անուշ Արշակյանն ասաց. «Եվրատեսիլ» մրցույթը նման է ֆուրշետի, որտեղ մարդիկ հավաքվում են ուղղակի շփվելու համար, եւ եթե տանել այնտեղ ավանդական փախլավան, ամեն մեկը չի կարողանա այն մարսել, իսկ եթե ներկայացնել պարային համարով համեմված երգ, այն ավելի մատչելի կլինի Եվրոպայի համար»: Էթնո-փոփ ոճով գրված «Նոր պար» երգի խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանն ու Վարդան Զադոյանը, կոմպոզիտորն է Մարի Հակոբյանը, գործիքավորումը Արա Թորոսյանի: Եզրափակիչին մասնակցում էին 21 երաժիշտներ` մենակատարներ ու խմբեր, որ հանդես են գալիս փոփ, ռոք եւ ռեփ ոճերով: Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը գրավեց «Նոր ալիք 2008» մրցույթի մասնակից Մհերը, երրորդ ու չորրորդ տեղերը գրավեցին ռոք-խմբեր «Բամբիռն» ու «Դորիանսը»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |